AI չաթբոտ Instagram-ի համար․ ինչպես է այն պատասխանում հաճախորդներին գիշերը
Ժամը 23:00-ին մեկը գրում է ձեր դիրեկտ՝ «ինչ արժե, վաղը կհասցնե՞ք»։ Առավոտյան պատասխանում եք, բայց նա արդեն գնել է ուրիշից։ AI աշխատակիցը լուծում է հենց այս խնդիրը՝ պատասխանում է ակնթարթորեն, ձեր գներով, հայերենով։
Ինչով է տարբերվում սովորական ավտոպատասխանից
Ավտոպատասխանը ուղարկում է նույն տեքստը բոլորին՝ «շնորհակալություն, կպատասխանենք»։ Հաճախորդի հարցը մնում է անպատասխան։
AI աշխատակիցը կարդում է հարցը և պատասխանում հենց դրան՝ գինը, առկայությունը, առաքման ժամկետը, աշխատանքային ժամերը։ Նա գիտի միայն այն, ինչ դուք եք տվել՝ ձեր գնացուցակը, ծառայությունները, պայմանները, ու չի հորինում այն, ինչը չկա։
Ինչ կարող է անել
- —Պատասխանել գնի, առկայության և ժամկետների հարցերին 24/7
- —Գրանցել հաճախորդին ազատ ժամի կամ ընդունել պատվեր
- —Հավաքել անունն ու հեռախոսը և ուղարկել ձեզ
- —Գրել հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ նայած ինչ լեզվով են դիմել
- —Բարդ հարցը փոխանցել մարդուն՝ ձեզ կամ մենեջերին
Ում է ամենաշատը պետք
Բիզնեսներին, որոնց վաճառքը սկսվում է դիրեկտից՝ գեղեցկության սրահներ, հագուստի խանութներ, ռեստորաններ, կլինիկաներ, առաքման ծառայություններ։ Եթե օրական 10-ից ավելի նամակ եք ստանում և չեք հասցնում արագ պատասխանել, տարբերությունը կզգաք առաջին շաբաթում։
Ինչպես է տեղադրվում
Ինչպես է այն պատասխանում իրականում, կարող եք փորձել հիմա՝ ncx.am/demo էջում։
- —Մեզ եք տալիս գնացուցակը, ծառայություններն ու հաճախ տրվող հարցերը
- —Մենք լարում ենք AI-ը ձեր տոնով և ստուգում իրական հարցերի վրա
- —Միացնում ենք Instagram-ին, դուք տեսնում եք յուրաքանչյուր զրույց
- —Առաջին 10 օրը աշխատում է անվճար, որ տեսնեք արդյունքը մինչև վճարելը
Հաճախ տրվող հարցեր
NCX-ում՝ 250 000 դրամ տեղադրումը և 40 000 դրամ ամսական սպասարկումը։ Առաջին 10 օրը անվճար է։
Նա պատասխանում է միայն ձեր տված տվյալներով։ Եթե հարցի պատասխանը չգիտի, ասում է, որ կփոխանցի մենեջերին, և զրույցը գալիս է ձեզ։
Մենք խորհուրդ ենք տալիս չթաքցնել դա։ Մարդկանց համար ավելի կարևոր է արագ ու ճիշտ պատասխանը, քան այն, թե ով է գրում։
Լենդինգ 100 000֏-ից, խանութ՝ 500 000֏-ից, ծրագիր՝ 1 մլն֏-ից։ Գնի մեջ՝ դիզայն, կոդ, SEO ու աջակցություն։ Գրեք, և կասենք՝ ինչն է ձեր դեպքում իսկապես պետք։
Սկսել նախագիծ →