Skip to content
← Բլոգ
· 5 ր. ընթերցում

Ի՞նչ արժե կայքը Հայաստանում և ինչից է կախված գինը

Կայքի գինը հարցնելն այնքան է, որքան հարցնել՝ ի՞նչ արժե մեքենան։ Պատասխանը կախված է նրանից՝ ինչ եք գնում։ Ստորև՝ ինչից է իրականում գոյանում գումարը, առանց գովազդային ձևակերպումների։

Երեք տարբեր բան, որ բոլորն անվանում են «կայք»

Երբ մեկը ասում է 100 000, իսկ մյուսը՝ 2 միլիոն, հաճախ նրանք պարզապես տարբեր բաների մասին են խոսում։

  • Լենդինգ՝ մեկ էջ, մեկ նպատակ՝ զանգ կամ հայտ։ Սա ամենաէժանն է, քանի որ էջը մեկն է, բայց տեքստն ու կառուցվածքը որոշիչ են։
  • Կորպորատիվ կայք՝ մի քանի էջ, ծառայություններ, նախագծեր, բլոգ։ Ավելի շատ էջ՝ ավելի շատ դիզայն, տեքստ և SEO աշխատանք։
  • Ինտերնետ խանութ կամ պլատֆորմ՝ զամբյուղ, վճարում, պահեստ, ադմին վահանակ։ Այստեղ գնի մեծ մասը ոչ թե դիզայնն է, այլ տրամաբանությունը։

Ինչից է գոյանում գումարը

  • Դիզայն՝ ձեր բիզնեսի տակ, ոչ թե պատրաստի կաղապար
  • Տեքստ և կառուցվածք՝ ինչ է տեսնում մարդը առաջին էկրանին և ինչու է մնում
  • Ծրագրավորում՝ էջի արագություն, հեռախոսի տարբերակ, ֆորմաների աշխատանք
  • SEO հիմք՝ վերնագրեր, արագություն, sitemap, Google-ի համար հասկանալի կառուցվածք
  • Ադմին՝ որ բովանդակությունը փոխեք ինքներդ, առանց ծրագրավորողի

Ինչու է էժանը հաճախ ավելի թանկ

Էժան կայքը սովորաբար նշանակում է կաղապար՝ առանց տեքստի աշխատանքի և առանց արագության։ Այն բացվում է, բայց հայտ չի բերում։ Վեց ամիս անց սկսվում է նույն աշխատանքը զրոյից, և ընդհանուր գումարը դառնում է ավելի մեծ, քան առաջին անգամ նորմալ անելը։

Երկրորդ ծուղակը՝ ֆայլերի բացակայությունը։ Երբ ծրագրավորողը անհետանում է, պարզվում է, որ դոմենը գրանցված է իր վրա, կոդը՝ իր համակարգչում։

Հարցեր, որ տալ մինչև պայմանավորվելը

  • Դոմենն ու հոսթինգը ո՞ւմ անվամբ են գրանցվելու
  • Կստանա՞մ ադմին վահանակ, թե ամեն փոփոխության համար պիտի դիմեմ ձեզ
  • Հեռախոսի տարբերակը մտնո՞ւմ է գնի մեջ
  • Ի՞նչ է լինում գործարկումից հետո՝ աջակցություն կա՞, որքա՞ն ժամանակ
  • Ո՞ր փուլում եմ տեսնելու առաջին արդյունքը

Հաճախ տրվող հարցեր

Ամենացածր բյուջեն ինչքա՞ն է

Աշխատող լենդինգը Հայաստանում սկսվում է մոտ 200 000 դրամից՝ դիզայնով, տեքստով և հեռախոսի տարբերակով։ Ավելի ցածր գինը սովորաբար նշանակում է պատրաստի կաղապար՝ առանց տեքստի ու արագության աշխատանքի։

Որքա՞ն ժամանակ է պետք

Լենդինգ՝ սովորաբար 1-2 շաբաթ, կորպորատիվ կայք՝ 3-5 շաբաթ, խանութ՝ ամսից ավելի։ Ամենաերկար փուլը գրեթե միշտ բովանդակությունն է՝ լուսանկարներ, տեքստեր, գներ։

Հոսթինգը առանձի՞ն է վճարվում

Այո, դոմենն ու հոսթինգը տարեկան ծախս են և սովորաբար չեն մտնում պատրաստման գնի մեջ։ Դոմենը՝ մոտ 7 000 դրամ տարեկան։

Ուզո՞ւմ եք, որ ձեր կայքն աշխատի ձեզ վրա

Կայք 200 000֏-ից, խանութ՝ 2 մլն֏-ից։ Գնի մեջ՝ դիզայն, կոդ, SEO ու աջակցություն։ Գրեք, և կասենք՝ ինչն է ձեր դեպքում իսկապես պետք։

Սկսել նախագիծ →

Կարդալ նաև